17:08  ,  1 դեկտեմբերի, 2014

«Արարատը» երկարաձգեց Ալեքսանդր Ռակիչի հետ պայմանագիրը

Երեւանի «Արարատը» երկարաձգել է սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

«Արարատի» ավագի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2015-ի դեկտեմբերի 1-ը:

27-ամյա ֆուտբոլիստը 2013-ի հուլիսին է տեղափոխվել «Արարատ», որի կազմում անցկացրած 47 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատը» 7 միավորով հետնապահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում