16:33  ,  30 նոյեմբերի, 2014

Բարձրագույն խումբ. Աշնանային հատվածի խաղաղ ավարտը

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության աշնանային հատվածը: Ձմեռային դադարից առաջ նոյեմբերի 30-ին կայացան Բարձրագույն խմբի 15-րդ տուրի վերջին 2 հանդիպումները, որոնցում հաղթողներ չեղան: «Ալաշկերտը» տանը 1:1 հաշվով ավարտեց հետնապահ «Արարատի» հետ խաղը, իսկ գործող չեմպիոն «Բանանցը» Գյումրիում ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ 2:2: Նախորդ 6 խաղերում պարտված «Արարատն» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, իսկ «Բանանցը» պարտությունից խուսափեց 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

15-րդ տուրից հետո առաջատարը 34 միավոր հավաքած «Ուլիսն» է, որը 3 անընդմեջ պարտություններից հետո արդեն մեկ միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին»: Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակն» ունի 25 միավոր, «Գանձասարը»՝ 19, «Միկան» ու «Ալաշկերտը»՝ 17-ական, «Բանանցը»՝ 14, իսկ «Արարատը»՝ 7:

Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը 17 գոլով վստահորեն գլխավորում է «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն, ով 8 գնդակով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Ժան-Ժակ Բուգուիին «Շիրակից»: Առաջնությունը վերսկսելու է 2015-ի մարտին:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

Նոյեմբերի 30

«Շիրակ» - «Բանանց»՝ 2:2

Ժան-Ժակ Բուգուի, 50, Դավիթ Հակոբյան, 58 – Նաիրի Մինասյան, 11, Գեւորգ Կարապետյան, 87

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1:1

Միհրան Մանասյան, 67 – Մհեր Սահակյան, 22

Հեռացում՝ Կրիստիան Քոլին Քինգ, 45 («Արարատ»)

Նոյեմբերի 29

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Փյունիկ» - «Ուլիս»՝ 3:0

Գագիկ Պողոսյան, 26, Սեսար Ռոմերո, 37, 81

«Գանձասար» - «Միկա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով