13:30  ,  1 դեկտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը՝ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում

Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը բրազիլացի Հալկն է: Պետերբուրգյան «Զենիթի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվողը տարեկան վաստակում է 7 միլիոն եվրո, գրում է Sports.ru-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տարեկան եկամուտը Մոսկվայի «Սպարտակում» կազմում է 2.1 միլիոն եվրո: «Սպարտակում» ամենաշատը վարձատրվում են ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը եւ իտալացի պաշտպան Սալվատորե Բոկետին, ովքեր ստանում են տարեկան 2.7 միլիոն աշխատավարձ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոսկովյան ակումբում վաստակում է տարեկան 2 միլիոն եվրո:

Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 

1. Հալկ («Զենիթ» ) – տարեկան 7 միլիոն եվրո

2. Կեւին Կուրանի («Դինամո» ) – 5.7

3-4. Ալեքսանդր Կոկորին («Դինամո» ) – 5

3-4. Զզեկյել Գարայ («Զենիթ» ) – 5

5. Խավի Գարսիա («Զենիթ» ) – 4.5

6. Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ» ) – 4.4

7-9. Իգոր Դենիսով («Դինամո» ) – 4

7-9. Յուրի Ժիրկով («Դինամո» ) – 4

7-9. Ակսել Վիտցել ( «Զենիթ» ) – 4

10. Մուբարակ Բուսուֆա («Լոկոմոտիվ») – 3.9

34. Յուրա Մովսիսյան («Սպարտակ») – 2.1

35-49. Արաս Օզբիլիս («Սպարտակ») - 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով