16:24  ,  29 նոյեմբերի, 2014

«Ուրալը» հաղթեց, Մանուչարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվեց Տուլայի «Արսենալին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հյուրերի առաջին գոլը Վլադիմիր Խոզինը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո։ Մանուչարյանն իրացրեց անկյունային հարվածը։

«Ուրալը» 13 միավորով 12-րդ տեղում է, «Արսենալը» 8 միավորով վերջինն է։

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Արսենալ» - «Ուրալ»՝ 1։2

Սերգեյ Մասլով, 74 – Վլադիմիր Խոզին, 45, Ֆյոդոր Սմոլով, 45+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում