11:56  ,  29 նոյեմբերի, 2014

«Բավարիայի» շրջանառությունը գերազանցել է կես միլիարդ եվրոն

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆինանսական շրջանառությունը գերազանցել է կես միլիարդ եվրոյի սահմանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի 114 տարվա պատմության մեջ:

2013-2014 թվականների մրցաշրջանում գերմանական ակումբի շրջանառությունը կազմել է 528,7 միլիոն եվրո, ինչը 100 միլիոնով գերազանցել է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, հաղորդում է reuters-ը:

2013-ին «Բավարիան» նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Մյունխենյան ակումբն ունի ստադիոն այցելող երկրպագուների առավելագույն միջին թիվը: «Բավարիայի» յուրաքանչյուր հանդիպման այցելում է միջինը 42 հազար երկրպագու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով