11:56 29 նոյեմբերի, 2014Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ֆինանսական շրջանառությունը գերազանցել է կես միլիարդ եվրոյի սահմանը, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի 114 տարվա պատմության մեջ:
2013-2014 թվականների մրցաշրջանում գերմանական ակումբի շրջանառությունը կազմել է 528,7 միլիոն եվրո, ինչը 100 միլիոնով գերազանցել է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, հաղորդում է reuters-ը:
2013-ին «Բավարիան» նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Մյունխենյան ակումբն ունի ստադիոն այցելող երկրպագուների առավելագույն միջին թիվը: «Բավարիայի» յուրաքանչյուր հանդիպման այցելում է միջինը 42 հազար երկրպագու:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.