Առաջին անգամ Հայաստանում էր դաունհիլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, լեգենդար սլովակ Ֆիլիպ Պոլկը: Դաունհիլը (downhill - վայրէջք բլրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձեր, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչես նաեւ այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ:
Ֆիլիպ Պոլկի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին մասնակցելն էր, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանի դաունհիլերները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու եւ ստանալու խորհուրդներ դաունհիլի լեգենդից: Հեծանվորդների հանդիպումը կայացավ Կոտայքի մարզում:
Մրցավազքին մասնակցեց 17 հայ հեծանվորդ: Նախ Ֆիլիպ Պոլկն անցկացրեց վարեպության դաս ծովից 2100 մ բարձրության վրա, ապա 15 րոպեում ցուցադրական վայրէջք կատարեց: Տեղացի հեծանվորդները փորձեցին կրկնել հայտնի հեծանվորդի ցուցանիշը: Երկրորդ վայրէջքին հեծանվորդներն ավելի պատրաստ էին ու գետեին՝ ինչպես արագ իջնել բլրից եւ առանց ընկնելու շրջադարձ կատարել:
Ֆիլիպը նշել է, որ Հայաստանի լեռնային տեղանքը եւ քաղաքային շինությունները իդեալական են դաունհիլի համար ու հաճույքով կվերադառնա Հայաստան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի