20:48  ,  10 նոյեմբերի, 2014

Աննա Գովելյան. Լավ չստացվեց, բայց վարկանիշային միավորներ վաստակեցի

Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության (օլիմպիական վարկանիշային մրցաշար) կանանց մրցապայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 53 կգ քաշային Աննա Գովելյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց իր մրցելույթը: Նա 34 մասնակիցների պայքարում ցույց տվեց 22-րդ արդյունքը երկամարտում՝ 175 կգ (80+95):

«Գոհ չեմ իմ ցույց տված արդյունքից: Ես իմ ելույթն ավարտեցի 80-95 կգ-ներով, բայց կարող էի ավելին անել: 6 մոտեցումից կատարեցի 4-ը: Չկարողացա երկուսը բարձրացնել: Լավ չստացվեց: Բարդ էր: Ցավեր չունեի, ինձ համար ցավերը երբեք խանգարող հանգամանք չեն եղել: Սա այն է, երբ ուղղակի չի ստացվում:

Վարկանիշային միավորներ վաստակեցի, կանանց հավաքականի համար վարկանիշ բերեցի, բայց դեռ պարզ չէ քանի միավոր եմ վաստակել: Դա պարզ կլինի մրցումների ավարտին»,- նշեց Աննա Գովելյանը:

Կանանց 53 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Ղազախստանի ներկայացուցիչ, 2012թ. օլիմպիական չեմպիոն Զուլֆիա Չինշանլոն՝ 232 կգ (98+134): Հրում վարժությունում ցույց տված արդյունքը աշխարհի ռեկորդ է: Նախկին ռեկորդը 132 կգ էր եւ նույնպես պատկանում էր Չինշանլոյին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով