Մոսկվայում ընթացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դինգ Լիրենի հետ եւ 78-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը, Դինգ Լիրենը եւ հունգարացի Պետեր Լեկոն վաստակել է 1.5-ական միավոր եւ բաժանում են երրորդ տեղը: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր:
Հիշեցնենք, որ Արոնյան - Լիրեն պարտիայի առաջին քայլը կատարել էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է, որը տարավ երրորդ հաղթանակը: 2 միավոր ունի Վլադիմիր Կրամնիկը:
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դինգ Լիրեն (Չինաստան)՝ ոչ ոքի
Պետեր Լեկո (Հունգարիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան)՝ ոչ ոքի
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 1:0
Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ ոչ ոքի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում