21:33 6 նոյեմբերի, 2014Մոսկվայում ընթացող աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դինգ Լիրենի հետ եւ 78-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: Լեւոն Արոնյանը, Դինգ Լիրենը եւ հունգարացի Պետեր Լեկոն վաստակել է 1.5-ական միավոր եւ բաժանում են երրորդ տեղը: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր:
Հիշեցնենք, որ Արոնյան - Լիրեն պարտիայի առաջին քայլը կատարել էր Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:
Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է, որը տարավ երրորդ հաղթանակը: 2 միավոր ունի Վլադիմիր Կրամնիկը:
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դինգ Լիրեն (Չինաստան)՝ ոչ ոքի
Պետեր Լեկո (Հունգարիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան)՝ ոչ ոքի
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 1:0
Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ ոչ ոքի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.