Ես հայ եմ եւ միշտ կաջակցեմ Հայաստանի հավաքականին, հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեն Բոգոսյանը, ով անդրադարձել է հոկտեմբերի 14-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա ընկերական խաղին:
«Հայաստանի հավաքականը դեռ ամենաուժեղ թիմերից չէ, սակայն տարեցտարի առաջադիմում է: Հավաքականում խաղում են եվրոպական ուժեղ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ: Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիան»: Հայաստանի հավաքականը շատ կարեւոր է ինձ համար: Միշտ կաջակցեմ այդ թիմին, քանի որ ինքս հայ եմ: Հուսով եմ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կստացվի լավ հանդիպում, որը հաճույք կպատճառի երկրպագուներին»,- Բոգոսյանի խոսքը մեջբերում է Larqué Foot-ը:
Հիշեցնենք, որ 43-ամյա Ալեն Բոգոսյանը Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 1997-2002-ը՝ 26 խաղում խփելով 2 գոլ: 1998-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն: Կարիերան ավարտելուց հետո Բոգոսյանը զբաղվում է մարզչական աշխատանքով: 2010-ից նա աշխատում էր Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբում՝ մինչեւ Լորան Բլանի հեռանալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 15 սեպտեմբերի 
00:39 , 15 սեպտեմբերի 
23:32 , 14 սեպտեմբերի 
22:29 , 14 սեպտեմբերի
21:32 , 14 սեպտեմբերի
21:04 , 14 սեպտեմբերի
20:05 , 14 սեպտեմբերի
19:02 , 14 սեպտեմբերի
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի