13:40 13 հոկտեմբերի, 2014Ես հայ եմ եւ միշտ կաջակցեմ Հայաստանի հավաքականին, հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեն Բոգոսյանը, ով անդրադարձել է հոկտեմբերի 14-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա ընկերական խաղին:
«Հայաստանի հավաքականը դեռ ամենաուժեղ թիմերից չէ, սակայն տարեցտարի առաջադիմում է: Հավաքականում խաղում են եվրոպական ուժեղ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ: Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիան»: Հայաստանի հավաքականը շատ կարեւոր է ինձ համար: Միշտ կաջակցեմ այդ թիմին, քանի որ ինքս հայ եմ: Հուսով եմ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կստացվի լավ հանդիպում, որը հաճույք կպատճառի երկրպագուներին»,- Բոգոսյանի խոսքը մեջբերում է Larqué Foot-ը:
Հիշեցնենք, որ 43-ամյա Ալեն Բոգոսյանը Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 1997-2002-ը՝ 26 խաղում խփելով 2 գոլ: 1998-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն: Կարիերան ավարտելուց հետո Բոգոսյանը զբաղվում է մարզչական աշխատանքով: 2010-ից նա աշխատում էր Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբում՝ մինչեւ Լորան Բլանի հեռանալը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.