09:08  ,  13 հոկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Թող ամերիկացիները գան մեզ մոտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը հայտնել է Ջորջ Գրոուվզի ու Միկել Կասլերի դեմ մենամարտելու ցանկության մասին: 34-ամյա բռնցքամարտիկն իմաստ չի տեսնում հանդիպել Անդրե Ուորդի կամ Անդրե Դիրելի հետ, քանի որ նրանց դեմ մենամարտերում հնարավոր չի լինի աշխատել մեծ գումարներ:

«Պատրաստ եմ մենամարտել բոլոր իմ հետ հանդիպել ցանկացողների հետ, հատկապես՝ Գրոուվզի եւ Կեսլերի: ԱՄՆ-ում մենամարտ անցկացնելը կարեւոր չէ ինձ համար: Գլխավոր խնդիրը Եվրոպայում մենամարտելն է: Թող ամերիկացիները գան մեզ մոտ: Մենք չեմպիոններ ենք, եւ եթե նրանք տիտղոս են ցանկանում, ապա պետք է գան այստեղ»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացի Փոլ Սմիթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում