17:14  ,  10 հոկտեմբերի, 2014

Գրիգոր Մխիթարյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների մինչեւ 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգեւի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:

Հոկտեմբերի 10-ին ասպարեզ մտան Հայաստանի ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսեւորեցին լավագույնս:

90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչեւ եզրափակիչ եւ բավարարվեց արծաթե մեդալով, իսկ մինչեւ 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով