17:14 10 հոկտեմբերի, 2014Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների մինչեւ 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգեւի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:
Հոկտեմբերի 10-ին ասպարեզ մտան Հայաստանի ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսեւորեցին լավագույնս:
90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչեւ եզրափակիչ եւ բավարարվեց արծաթե մեդալով, իսկ մինչեւ 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.