01:40  ,  10 հոկտեմբերի, 2014

Բրանիսլավ Իվանովիչը վնասվածք ունի եւ հնարավոր է՝ չխաղա Երեւանում

Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Սերբիայի հավաքականի ավագ Բրանիսլավ Իվանովիչի մասնակցությունը հարցականի տակ է: Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա պաշտպանը ոտնաթաթի վնասվածք ունի, հաղորդում է novosti.rs-ը:

Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն Սերբիայի թիմում կարող է հանդես գալ իտալական «Ֆիորենտինայի» 27-ամյա պաշտպան Նենադ Տոմովիչը:

Հայաստան - Սերբիա հանդիպումը հոկտեմբերի 11-ին է: Երեւանում կայանալիք խաղը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով