Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը, Հենրիխ Մխիթարյանն ու Իլկայ Գյունդոգանը Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում, ամենայն հավանականությամբ, կլինեն «Բորուսիայի» հայտացուցակում, տեղեկացնում է Bild-ը։
«Հուսով ենք, որ նվազագույնը նրանք կլինեն պահեստայինների թվում»,- հայտարարել է սպորտային տնօրեն Միխայել Ցորկը։
Պարբերականը նաեւ գնահատել է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։
Հենրիխ Մխիթարյանը սահմանափակումներով մարզվում է ընդհանուր խմբում։ Կիսապաշտպանը նաեւ մարզվում է անհատական ծրագրով։ 3 շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստը վերականգնել է մարզավիճակի 90 տոկոսը։ 80 տոկոս է հավանականությունը, որ «Քյոլնի» հետ խաղում Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ։
Մարկո Ռոյսը հասցրել է վերականգնվել 80 տոկոսով։ «Քյոլնի» հետ խաղում նրա մասնակցելու հավանականությունը 90 տոկոս է։ Իլկայ Գյունդոգանը վերականգնվել է 75 տոկոսով եւ առաջիկա խաղում նրա մասնակցելու հնարավորությունը 50 տոկոս է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի