16:48 9 հոկտեմբերի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը, Հենրիխ Մխիթարյանն ու Իլկայ Գյունդոգանը Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում, ամենայն հավանականությամբ, կլինեն «Բորուսիայի» հայտացուցակում, տեղեկացնում է Bild-ը։
«Հուսով ենք, որ նվազագույնը նրանք կլինեն պահեստայինների թվում»,- հայտարարել է սպորտային տնօրեն Միխայել Ցորկը։
Պարբերականը նաեւ գնահատել է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։
Հենրիխ Մխիթարյանը սահմանափակումներով մարզվում է ընդհանուր խմբում։ Կիսապաշտպանը նաեւ մարզվում է անհատական ծրագրով։ 3 շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստը վերականգնել է մարզավիճակի 90 տոկոսը։ 80 տոկոս է հավանականությունը, որ «Քյոլնի» հետ խաղում Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ։
Մարկո Ռոյսը հասցրել է վերականգնվել 80 տոկոսով։ «Քյոլնի» հետ խաղում նրա մասնակցելու հավանականությունը 90 տոկոս է։ Իլկայ Գյունդոգանը վերականգնվել է 75 տոկոսով եւ առաջիկա խաղում նրա մասնակցելու հնարավորությունը 50 տոկոս է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.