Ֆրանսիայի Մենպելյե քաղաքում մայիսի 24-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնություն, որին մասնակցում են նաեւ հայ մարզիկները:
32 թիմերի պայքարում Հայաստանի հավաքականը գրավել է 11-րդ, իսկ երիտասարդական հավաքականը՝ 20-րդ տեղը:
Առավել հաջող է հանդես եկել Արթուր Դավթյանը: Արթուրը բազմամարտում, վեց գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը (մեծահասակների մրցաշարին մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ):
Արթուր Դավթյանը եւ նրա թիմակիցներ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը շարունակում են պայքարը` հենացատկի, նժույգի թափի եւ օղակների վրա վարժություններում: Այս եռյակը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը եւ պատրաստվում է մեդալների համար պայքարին:
Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառն մայիսի 28-ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի