23:30  ,  5 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլային աստղերը ներկայացրել են Հնդկաստանի առաջնության գավաթը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հնդկաստանի Սուպերլիգայի ակումբների հետ պայմանագիր կնքած հայտնի ֆուտբոլիստները մասնակցել են առաջնության գլխավոր մրցանակի շնորհանդեսին:

Միջոցառմանը ներկա են եղել՝ Ալեսանդրո Դել Պյերոն («Դելի Դինամոս»), Ռոբեր Պիրեսը («Գոա»), Ֆրեդի Յունգբերգը («Մումբայ Սիթի»), Դեւիդ Ջեյմսը («Կերալա Բլաստերս»), Լուիս Գարսիան («Աթլետիկո Կալկուտա»), Միկայել Սիլվեստրը («Շենայն»), Դավիդ Տրեզեգեն («Պունա Սիթի») եւ Ժոան Կապդեւիլան («Նորտիստ Յունայթեդ»): Հնդկաստանի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին, փոխանցում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում