12:10  ,  5 հոկտեմբերի, 2014

Ճապոնիայի Մեծ Մրցանակ. Հեմիլթոնը հաղթեց, Բյանկին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ Մրցանակը մնաց անավարտ:

Մրցաշրջանի 15-րդ փուլը երկրորդ անգամ դադարեցվել է կարմիր դրոշով: Դա տեղի է ունեցել 47-րդ շրջանին, երբ տեղի է ունեցել ավտովթար: Նախ մրցուղուց դուրս է մնացել գերմանացի Ադրիան Սուտիլը, իսկ հետո՝ ֆրանսիացի Ժյուլ Բյանկին, ով վթարի հետեւանքով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մինչեւ այդ մրցումը կարմիր դրոշով դադարեցվել էր անձրեւի պատճառով:

Ճապոնիայի Մեծ Մրցանակում հաղթող ճանաչվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ում հաջորդեց նրա գերմանացի թիմակից Նիկո Ռոզբերգը: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը եզրափակեց լավագույն եռյակը:

Լյուիս Հեմիլթոնը շարունակում է պահպանել ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը:

Ճապոնիայի Մեծ մրցանակ   

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես»)

3. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)

4. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ»)

5. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն»)

6. Վալտերի Բոտաս («Ուիլյամս»)

7. Ֆելիպե Մասա («Ուիլյամս»)

8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա»)

9. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսո»)

10. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)

Ֆոտո՝ Daily Mail

   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում