18:50  ,  28 սեպտեմբերի, 2014

Ռակիչի դուբլը հաղթանակ բերեց «Արարատին»

«Արարատ» - «Ալաշկերտ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի առաջին՝ 8-րդ տուրը: Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց «Արարատը», որը նախորդ 7 խաղերում կրել էր 6 պարտություն՝ հեռացնելով գլխավոր մարզիչ Դուշան Միյիչին: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» հեռացավ վերջին տեղից եւ այժմ 6 միավորով 7-րդն է: «Ալաշկերտը» հավաքել է 7 միավոր:

8-րդ տուրից հետո առաջատարը 22 միավոր հավաքած «Ուլիսն» է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Գանձասարն» ունի 14 միավոր, իսկ «Փյունիկը» 13 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

Սեպտեմբերի 28

«Արարատ» - «Ալաշկերտ»` 2:1

Ալեքսանդր Ռակիչ, 2, 84 – Նորայր Գյոզալյան, 45+1

«Բանանց» - «Շիրակ»՝ 1:1

Վահագն Այվազյան, 25 - Դրիսա Դիարասուբա, 55

Սեպտեմբերի 27

 «Ուլիս» - «Փյունիկ»՝ 2:1

Էդուարդ Կպոդո, 20, Արտակ Ալեքսանյան, 80 - Սեզար Ռոմերո, 50 (11մ.)

«Միկա» - «Գանձասար»՝ 1:1

Անտոն Մոնախով, 8 (ինքնագոլ) - Բորիս Օրլովսկի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում