16:40  ,  28 սեպտեմբերի, 2014

Ռունին որակազրկվեց 3 խաղով

Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին որակազրկման պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 3 խաղերը: 28-ամյա հարձակվողը պատժվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում ստացած կարմիր քարտի պատճառով, գրում է Daily Mail-ը:

Դա Ռունիի 6-րդ կարմիր քարտն էր կարիերայում: Նա բաց կթողնի «Վեստ Բրոմվիչի», «Էվերտոնի» եւ «Չելսիի» դեմ խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում