19:54  ,  27 սեպտեմբերի, 2014

Մանչեսթերյան ակումբներն ու «Չելսին» միավորներ չկորցրին

Անգլիական Պրեմյեր լիգայի 6-րդ տուրը հաջող ստացվեց Լոնդոնի «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

«Չելսին» Լոնդոնում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Աստոն Վիլայի» դարպասը, «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին», իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Հալ Սիթիին»՝ 4:2:

«Մանչեսթեր Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, իսկ Սերխիո Ագուերոն ու փոխարինման դուրս եկած 36-ամյա Ֆրենկ Լեմպարդն աչքի ընկան մեկական անգամ: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղի հաշիվը բացեց անգլիացի ռմբարկու Ուեյն Ռունին, ով երկրորդ խաղակեսում ստացավ կարմիր քարտ:

«Չելսին» 16 միավորով առաջատարն է: «Մանչեսթեր Սիթին» 11 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 8 միավոր: 

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 3:0

Օսկար, 7, Դիեգո Կոստա, 59, Վիլիան, 79

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 2:1

Ուեյն Ռունի, 5, Ռոբին վան Պերսի, 22 – Դիաֆրա Սախո, 37

Հեռացում՝ Ուեյն Ռունի, 59 («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:4

Էլյակիմ Մանգալա, 21 (ինքնագոլ), Աբել Հերնանդես, 32 (11մ.) – Սերխիո Ագուերո, 7, Էդին Ջեկո, 11, 68, Ֆրենկ Լեմպարդ, 87

«Սանդերլենդ» - «Սուոնսի»՝ 0:0

Հեռացում՝ Անխել Ռանխել, 81 («Սուոնսի»)

«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր»՝ 2:0

Ֆրեյզեր Քեմբել, 51, Միլե Յեդինակ, 54

«Սաութհեմփթոն» - ՔՊՌ՝ 2:1

Ռայան Բերտրան, 54, Գրացիանո Պելե, 68 – Չառլի Աուստին, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով