12:55  ,  27 սեպտեմբերի, 2014

Էդգար Մանուչարյանն առաջին րոպեից կխաղա ԲԿՄԱ-ի դեմ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մեկնարկային կազմում է: Արսեն Հովհաննիսյանը  բացակայում է «Ուրալի» հայտացուցակից: ԲԿՄԱ-ն 18 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ուրալը» 4 միավորով 15-րդն է:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ին:

«Ուրալ». Զաբոլոտնի, Խոզին, Օտեսեն, Ֆոնտանելյո, Դանցեւ, Ֆիդլեր, Երոխին, Ասեւեդո, Լունգու, Մանուչարյան, Սմոլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English