19:03  ,  26 սեպտեմբերի, 2014

Սամվել Դարբինյանը կգլխավորի «Արարատը»

Սամվել Դարբինյանը կփոխարինի Դուշան Միյիչին «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է երեւանյան ակումբի կայքը: 62-ամյա Դարբինյանը նախկինում երկու անգամ գլխավորել է «Արարատը»` 1995-ին եւ 2011-ին, իսկ 1986-ին եւ 1991-ին Դարբինյանն ընդգրկված է եղել «Արարատի» մարզչական շտաբում: 1995-ին Դարբինյանի գլխավորությամբ «Արարատը» դարձել է Հայաստանի գավաթակիր:

Սամվել Դարբինյանը տարբեր տարիների գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, Երեւանի «Երեւան», «Կիլիկիա», «Փյունիկ» եւ «Միկա», Բեյրութի «Ռասինգ», ինչպես նաեւ` Իրանի «Զոբ Ահան», «Փեյքան», «Սայփա Շոմալ» թիմերը: Դարբինյանի վերջին ակումբն էր Իրանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Գիթի Փասանդը»:

Փորձառու մասնագետի գլխավորությամբ «Երեւանը» դարձել է Հայաստանի չեմպիոն (1997) եւ բրոնզե մեդալակիր (1996/1997, 1998), «Փյունիկը» նվաճել է չեմպիոնի կոչումը (2001), «Միկան» դարձել է առաջնության արծաթե մեդալակիր (2009), իսկ «Զոբ Ահանը» նվաճել է Իրանի գավաթը (2002):

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով