19:51  ,  25 սեպտեմբերի, 2014

«Դինամոն» պարտվեց, Ռոման Բերեզովսկին դարձյալ չխաղաց

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մոսկվայի «Դինամոն» Յարոսլավլում 0:2 հաշվով պարտվեց «Շիննիկին» եւ դուրս մնաց պայքարից: «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դարձյալ մնաց պահեստայինների նստարանին: Նա խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 13-ից՝ բաց թողնելով երեք հանդիպում:

1/8 եզրափակիչում «Շիննիկի» մրցակիցը կլինի «Մորդովիան»:

Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Շիննիկ» - «Դինամո»՝ 2:0

Սերգեյ Սամոդին, 68, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով