Վոլեյբոլի տղամարդկանց Լեհաստանի հավաքականը հռչակվեց աշխարհի 2014թ. չեմպիոն: Լեհաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում տանտերերը 4 սեթում առավելության հասան բրազիլացիների նկատմամբ:
Բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիային, որը երրորդ տեղի համար խաղում շանս չտվեց ֆրանսիացիներին՝ 3:0:
Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ 3 առաջնություններում հաղթել էին բրազիլացիները (2002-ին, 2006-ին, 2010-ին): Լեհաստանը երկրորդ անգամ դարձավ վոլեյբոլի աշխարհի չեմպիոն:
ԱԱ-2014, եզրափակիչ
Լեհաստան – Բրազիլիա՝ 3:1 (18:25, 25:22, 25:23, 25:22)
Երրորդ տեղի խաղ
Ֆրանսիա – Գերմանիա՝ 0:3 (21:25, 24:26, 23:25)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում