12:23  ,  19 սեպտեմբերի, 2014

Պակյաո. Մեյվեզերը հիմարացնում է բոլորին՝ ձեւացնելով, որ պատրաստ է մենամարտել ինձ հետ

Այդ ամենը դատարկ խոսքեր են։ Եթե Ֆլոյդն իսկապես ցանկանար մենամարտել, նա առաջին հերթին կկապվեր թիմիս հետ, որը նրան առաջարկ է արել, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն՝ խոսելով աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Նա գիտի, թե ինչպես կարելի է կազմակերպել այն, սակայն հայտարարություններից բացի ոչինչ չի անում։ Նա հիմարացնում է բոլորին՝ ձեւացնելով, որ պատրաստ է մենամարտել ինձ հետ»,- Պակյաոյի խոսքը մեջբերում է fightnews.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում