13:33  ,  15 սեպտեմբերի, 2014

Հայաստանի թիմը երրորդն է աշխարհի առաջնությունում

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը անցկացվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնության 10 մ վազող թիրախ խառը վազք (20+20 կրակոց) տղաների պայքարում 12 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը 360 միավորով գրավել է 5-րդ տեղը, Հովհաննես Խաչատրյանը 355 միավորով՝ 7-րդ տեղը եւ Շանթ Սարգսյանը 347 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն վարժության թիմային պայքարում 1121 միավորով հաղթել է Ֆինլանդիան, Ռուսաստանը 1071 միավորով երկրորդն է, իսկ երրորդը եղել է հայկական եռյակը, որը վաստակել է 1062 միավորով:

Գրանադայում մեդալներից բացի, 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերի 64 ուղեգրերի համար: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրեր:

Հրաչիկ Բաբայանը 10մ օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չի ունեցել որակավորման փուլում: 78 մասնակիցների մեջ Բաբայանը 624,9 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Սեպտեմբերի 15 կմրցի միայն Հրաչիկ Բաբայանը՝ մասնակցելով եզրափակչին, իսկ մյուսները մրցելույթները կշարունակեն հաջորդ օրը, փոխանցում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում