21:57  ,  13 սեպտեմբերի, 2014

Ֆրանսիան՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայի հավաքականը դարձավ Իսպանիայում ավարտին մոտեցող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Երրորդ տեղի խաղում ֆրանսիացիները 2 միավորի տարբերությամբ դժվարին հաղթանակ տարան Լիտվայի հավաքականի նկատմամբ՝ 95:93:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք եզրափակիչում կհանդիպեն սերբերն ու ամերիկացիները: ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանում է չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը: 

ԱԱ-2014, երրորդ տեղի խաղ

Լիտվա – Ֆրանսիա՝ 93:95 (19:22, 23:21, 29:21, 22:31) 

Եզրափակիչ 

ԱՄՆ Սերբիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում