Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ հարձակվող Արշակ Կորյանը երկու գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի երիտասարդական առաջնության 7-րդ տուրում:
Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունել է Սարանսկի «Մորդովիային» եւ առավելության է հասել 4:1 հաշվով: 19-ամյա Կորյանը հանդիպման հաշիվը բացել է 5-րդ, կրկնապատկել է 7-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում