14:18  ,  13 սեպտեմբերի, 2014

Արշակ Կորյանը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ հարձակվող Արշակ Կորյանը երկու գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի երիտասարդական առաջնության 7-րդ տուրում:

Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունել է Սարանսկի «Մորդովիային» եւ առավելության է հասել 4:1 հաշվով: 19-ամյա Կորյանը հանդիպման հաշիվը բացել է  5-րդ, կրկնապատկել է 7-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում