17:55  ,  10 սեպտեմբերի, 2014

Իտալիայի Սուպերգավաթը կվիճարկվի «Սան Սիրոյում»

Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի խաղը, որում կհանդիպեն Թուրինի «Յուվենտուսը» եւ «Նապոլին», կկայանա Միլանի «Սան Սիրո» ստադիոնում, հաղորդում է Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տիտղոսը պետք է վիճարկվի դեկտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ «Նապոլին» նվաճել է Իտալիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով