Ֆրանսիայի Մենպելյե քաղաքում մայիսի 23-ի 27-ը կկայանա սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնություն, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահան Վարդանյանը եւ Արթուր Դավթյան: Երիտասարդական մրցաշարին կմասնակցեն՝ Արմեն Պետրոսյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արամ Մովսիսյան:
Տեւական ընդմիջումից հետո Աշոտ Գասպարյան, Արտյոմ Ավետյան եւ Տիգրան Պետրոսյանն առաջին անգամ կմասնակցեն նաեւ թիմային պայքարին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում: Պատվիրակության ղեկավարներն են՝ Արմեն Զալիբեկյանը եւ Էլֆիկ Հովհաննիսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի