14:25  ,  22 մայիսի, 2012

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Ֆրանսիայի Մենպելյե քաղաքում մայիսի 23-ի 27-ը կկայանա սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնություն, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահան Վարդանյանը եւ Արթուր Դավթյան: Երիտասարդական մրցաշարին կմասնակցեն՝ Արմեն Պետրոսյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արամ Մովսիսյան:

Տեւական ընդմիջումից հետո Աշոտ Գասպարյան, Արտյոմ Ավետյան եւ Տիգրան Պետրոսյանն առաջին անգամ կմասնակցեն նաեւ թիմային պայքարին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում: Պատվիրակության ղեկավարներն են՝ Արմեն Զալիբեկյանը եւ Էլֆիկ Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս