11:59  ,  29 փետրվարի, 2012

Գատուզոն վերսկսել է մարզումները

Վերջին շրջանում տոսողության հետ խնդիրներ ունեցող «Միլանի» կիսապաշտպան Ջենարո Գատուզոն վերջապես ապաքինվել է։

Փետրվարի 28-ին 34-ամյա ֆուտբոլիստը երկար բացակայությունից հետո իր առաջին լիարժեք մարզումն է անցկացրել «Միլանի» կազմում։

Հավանականությունը մեծ է, որ Գատուզոն մոտ օրերս խաղադաշտ դուրս կգա։

«Միլանի» կազմում անհատական ծրագրով են մարզվում Դանիելե Բոներան, Մաքսի Լոպեսը եւ Կլարենս Զեդորֆը, ովքեր թեթեւ վնասվածքներ ունեն։

Քեւին Բոատենգը, Ալեշանդրե Պատոն ու Անտոնիո Կասանոն դեռեւս չեն վերսկսել մարզումները, հաղորդում է Football Italia-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English