Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում այդ երկրի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում: Խաղի սկզիբը` Երեւանի ժամանակով ժամը 21:45-ին:
Հայաստանի թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բեռնար Շալանդի ղեկավարած թիմը կանցկացնի առաջին մարզումը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը եւ Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի