15:22  ,  1 սեպտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը ժամանեց Ռիգա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում այդ երկրի հավաքականի հետ:  Հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում: Խաղի սկզիբը` Երեւանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի թիմը հանգրվանել է Ռիգայի «Ալբերտ» հյուրանոցում: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բեռնար Շալանդի ղեկավարած թիմը կանցկացնի առաջին մարզումը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են Գեւորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը եւ Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները թիմին կմիանան Լատվիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում