14:29  ,  26 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Դավիթ Ղազարյանը եւ Ժաննա Ստանկեւիչը լքեցին պայքարը

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում օգոստոսի 26-ին մրցասպարեզ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Ղազարյանը եւ Ժաննա Ստանկեւիչը։

66 կգ քաշային Ղազարյանն առաջին գոտեմարտում պարտվեց Բրազիլիայի ներկայացուցիչ Չարլզ Չիբանային, իսկ 52 կգ քաշային Ստանկեւիչը՝ ուկրաինուհի Տատյանա Լեւիցկային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ Գրիգոր Իվանյանը։ Հայաստանն ունի եւս երեք մասնակից՝ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը եւ 73 կգ քաշային Արմեն Նազարյանը, ով պերուացի Դանիել Վիզկարային հաղթելու դեպքում կարող է գոտեմարտել Թուրքմենստանի ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի հետ, եթե նա էլ դուրս գա երկրորդ շրջան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում