Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Միքայելյանն արծաթե մեդալ նվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:
58 կգ քաշային կարգի եզրափակիչում Միքայելյանը 10 միավորի տարբերությամբ պարտվեց ռուսաստանցի Արսլան Զուբաիրովին՝ 4:14: առաջին մրցափուլում Զավենը հաղթել է 4:1 հաշվով, սակայն երկրորդում ռուսաստանցին հավաքել է 13 միավոր՝ ժամանակից շուտ արժանանալով հաղթանակի:
Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթել էր Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի եւ Արգենտինայի ներկայացուցիչներին:
Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հրաձիգ Հրաչյա Բաբայանը դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալներ էին նվաճել ծանրամարտի մրցաշարում, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Հայաստանը երկրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում ունի եւս 3 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին, իսկ ջրացատկորդ Լեւ Սարգսյան 10 մետր աշտարակացատկից կցատկի օգոստոսի 26-ին:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի