Զավեն Միքայելյանը` պատանիների օլիմպիական փոխչեմպիոն

15:43   25 օգոստոսի, 2014

Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Միքայելյանն արծաթե մեդալ նվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

58 կգ քաշային կարգի եզրափակիչում Միքայելյանը 10 միավորի տարբերությամբ պարտվեց ռուսաստանցի Արսլան Զուբաիրովին՝ 4:14: առաջին մրցափուլում Զավենը հաղթել է 4:1 հաշվով, սակայն երկրորդում ռուսաստանցին հավաքել է 13 միավոր՝ ժամանակից շուտ արժանանալով հաղթանակի:

Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթել էր Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի եւ Արգենտինայի ներկայացուցիչներին:

Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հրաձիգ Հրաչյա Բաբայանը դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալներ էին նվաճել ծանրամարտի մրցաշարում, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Հայաստանը երկրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում ունի եւս 3 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ  Մաթեւոսյանը (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին, իսկ ջրացատկորդ Լեւ Սարգսյան 10 մետր աշտարակացատկից կցատկի օգոստոսի 26-ին:

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.