15:06  ,  23 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Սիմոն Մարտիրոսյանն ապահովեց փոքր ոսկե մեդալը

Չինաստանում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում օգոստոսի 23-ին մրցահարթակ է դուրս եկել +85 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունից հետո Հայաստանի ներկայացուցիչը 170 կգ արդյունքով առաջին տեղում է: Նա 20 կգ-ով գերազանցել է երկրորդ տեղը գրաված սերբ Տամաշ Կայդոչին: Սիմոն Մարտիրոսյանի անձնական քաշը 110 կգ է, Կայդոչինը՝ 120 կգ:

Հիշեցնենք, որ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի առայժմ միակ չեմպիոնական տիտղոսը նվաճել է 77 կգ քաշային ծանրորդ Հակոբ Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով