15:58  ,  15 օգոստոսի, 2014

Արգենտինայի հավաքականի հայտացուցակը՝ Գերմանիայի դեմ

Սեպտեմբերի 3-ին Դյուսելդորֆում կկայանա ընկերական հանդիպում ֆուտբոլի Արգենտինայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ։

Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտացուցակում ընդգրկել է 23 ֆուտբոլիստների։ Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչն ընկերական խաղին հրավիրել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին, փոխանցում է Canchallena.com-ը։

Արգենտինայի հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Օրիոն («Բոկա Խունիորս»):

Պաշտպաններ. Էզեկիել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Սպորտինգ» Լիսաբոն), Խոսե Մարիա Բասանտա («Մոնտերեյ»), Հուգո Կամպանյարո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ. Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Մաքսի Ռոդրիգես («Նյուելս Օլդ Բոյզ»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»)։

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Լավեսի (ՊՍԺ), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում