14:10  ,  19 մայիսի, 2012

Առաջին անգամ կանցկացվի դահլիճային ժայռամագլցման Հայաստանի փակ առաջնություն

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-17:00-ն, «Գրանդ սպորտ» մարզահամալիրում, արհեստական պատի վրա, Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ) կանցկացնի Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը:

Մրցաշարին կմասնակցեն ԱԼՏՀՖ–ի անդամները, դասընթացների մասնակիցները, ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող բոլոր անձիք:

Մրցույթն անցկացվում է տղամարդկանց եւ կանանց անհատական մրցաձեւերում՝ դատավորական ապահովմամբ։

Առաջնությունն անցկացվելու է երկու մարզաձեւերում՝ դժվարություն (bouldering) եւ արագություն (մագլցում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English