00:28  ,  14 օգոստոսի, 2014

Ամենաբարձր վարկանիշով շախմատիստուհին ավարտում է կարիերան

Ամենաբարձր վարկանիշով շախմատիստուհի, Հունգարիայի հավաքականի անդամ Հուդիտ Պոլգարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է The Times-ը։

38-ամյա հունգարուհին շախմատի պատմության մեջ առաջին կինն է, ով կանոնավոր կերպով մրցել է ուժեղագույն շախմատիստների հետ։ Նա հաղթել է աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովին, Անատոլի Կարպովին, Վիշվանաթան Անանդին, Բորիս Սպասկուն եւ Մագնուս Կարլսենին։

12-ամյա Պոլգարը ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորել է 1989 թվականին եւ 25 տարվա ընթացքում չի նահանջել առաջին տեղից։ 

Հիշեցնենք, որ Պոլգարը Հունգարիայի հավաքականի կազմում մասնակցում է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում