«Մենք ապշած ենք եւ շոկի մեջ»: Այսպես է արձագանքել Միխայելի Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը Ցյուրիխի ոստիկանական բանտում տեղի ունեցած ինքնասպանությանը, որը գործել էր Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի բժշկական քարտը գողացողի կասկածյալը: Գերմանական Bild-ի լրագրողի հետ զրույցում Սաբինա Կեմը նշել է, որ Շումախերի ընտանիքը չի իմացել կասկածյալի գտնելու մասին:
Ինքնասպանություն գործած անձի անունը չի նշվում: Նրան գտել էին բանտախցում կախված: Նա օգոստոսի 5-ին ձերբակալվել էր Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու կասկածանքով: Հիշեցնենք, որ 7 ամիս կոմայի մեջ գտնված Շումախերի բժշկական քարտը գողացել էին ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ լեգենդար ավտոարշավորդն անցկացրել էր մոտ կես տարի: Դրանից հետո մի շարք եվրոպական լրատվամիջոցներ ստացել էին քարտը 50 հազար եվրոյով գնելու առաջարկ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:14 , 18 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի