18:44 7 օգոստոսի, 2014«Մենք ապշած ենք եւ շոկի մեջ»: Այսպես է արձագանքել Միխայելի Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը Ցյուրիխի ոստիկանական բանտում տեղի ունեցած ինքնասպանությանը, որը գործել էր Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի բժշկական քարտը գողացողի կասկածյալը: Գերմանական Bild-ի լրագրողի հետ զրույցում Սաբինա Կեմը նշել է, որ Շումախերի ընտանիքը չի իմացել կասկածյալի գտնելու մասին:
Ինքնասպանություն գործած անձի անունը չի նշվում: Նրան գտել էին բանտախցում կախված: Նա օգոստոսի 5-ին ձերբակալվել էր Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու կասկածանքով: Հիշեցնենք, որ 7 ամիս կոմայի մեջ գտնված Շումախերի բժշկական քարտը գողացել էին ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ լեգենդար ավտոարշավորդն անցկացրել էր մոտ կես տարի: Դրանից հետո մի շարք եվրոպական լրատվամիջոցներ ստացել էին քարտը 50 հազար եվրոյով գնելու առաջարկ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.