Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում:
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթեց Գվատեմալային: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը եւ երրորդ համար Մարիա Կուրսովան առավելության հասան սպիտակներով, իսկ Լիլիթ Գալոյանը ու չորրորդ համար Շուշաննա Սարգսյանը՝ սեւերով: Կուրսովայի մրցակիցը չներկայացավ պարտիային:
Այս տուրը բաց էր թողնում կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:
Օլիմպիադա-2014, առաջին տուր
Կանայք
Հայաստան - Գվատեմալա՝ 4:0
Մկրտչյան - Սոտոմայոր՝ 1:0
Գալոյան - Մազարիեգոս՝ 1:0
Կուրսովա - Մենկոս՝ 1:0
Սարգսյան - Ֆիգուերո՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում