17:52  ,  27 փետրվարի, 2012

Գվադոլինը ճանաչվել է A Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Ուդինեզեի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվադոլինն արժանացել է «Ոսկե նստարան» մրցանակին, որը շնորհվում է Իտալիայի առաջնության լավագույն մարզչին, հայտնում է Football Italia-ն։

«Ես շատ հուզված եմ։ Չէի սպասում, որ կարժանանամ այս մրցանակին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուդինեզեին» եւ բոլոր ֆուտբոլիստներն։ Այս հաղթանակը նվիրում եմ նրանց եւ ծնողներիս»,- նշել է Գվադոլինը։

A Սերիայի լավագույն մարզիչը որոշվում է քվեարկությամբ, որին մասնակցում են մարզիչները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում